1. Գտեք սխալ շեշտադրված բառերը և կարմիր գույնով ուղղեք:
Ա. Կաղի´ն, մանչո´ւկ, լարախա´ղաց, վարդակա՛կաչ:
Բ. Մանուշա´կ, որսաշո´ւն, մր´գատու, լայնէկրա´ն
Գ. Պարտե´զ, ճապոնիա´, գաթա´, երեխա´
Դ. Դասագիրք´, սուսուփո´ւս, նրբերշիկ´, դասաժա´մ:
2. Հետևյալ բառերին վերջից ավելացրեք նոր մասնիկներ և գրեք, թե բառն ինչ փոփոխության ենթարկվեց:
Ձու-ձվիկ ու-վ, միս-մսակեր ի-ը, տեր-տիրուհի ե-ի, մութ-մթություն ու-ը, սուտ-ստախոս ու-ը, միրգ-մրգատու ի-ը, լիքը-լցնել ի-ն փոխվել է ե-ի:
3. Գտեք բառերի առաջին արմատները և գրեք, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել: Օրինակ՝ մկնիկ- մուկ- ու>ը
Գունավոր, հուսահատ, տնակ, գնացուցակ, սիրահարվել, ձկնորս, շրթներկ, գնդակ, գրամեքենա, ընկուզենի, լուսամուտ, այգեպան:
Գունավոր – գույն․ յ տառը սղվել է
հուսահատ – հույս․ յ տառը սղվել է
տնակ – տուն․ ու>ը
գնացուցակ – գին․ ի >ը
սիրահարվել – սեր․ ե > ի
ձկնորս – ձուկ․ ու >ը
շրթներկ – շրթունք․ ու >ը
գնդակ – գունդ․ ու >ը
գրամեքենա – գիր․ ի >ը
ընկուզենի – ընկույզ․ յ տառը սղվել է
լուսամուտ – լույս յ տառը սղվել է
այգեպան – այգի․ ի >ը