մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։ 10
  2. 3567  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։ 4 թվանշան, 3, 5, 6, 7
  3. 489655784 թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։ 3 կրկնվող (5 4 8) և 3 տարբեր (9 6 7) թվանշաններ
  4. 60285  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։ 5 թվանշան, 60285.
  5. 70562866  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։ 1 կրկնվող (6) 5 տարբեր (7 0 5 2 8)
  6. 85640058 թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։ 8 թվանշան, 85640
  7. 56689554100  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։ 3 կրկնվող (6 5 0) 4 տարբեր (9 4 1 8)
  8. Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։ ամենափոքրը՝ 0, ամենամեծը՝ 9
  9. Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։ 10 միանիշ թիվ
  10. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։ 10 թվանշան
  11. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։ ամենափոքրը՝ 10, ամենամեծը` 99
  12. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։ 5 թիվ (14 13 12 11 10)
  13. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։ 7 (93 94 95 96 97 98 99)
  14. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։ 90
  15. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  երկնիշ  թվերը   գրելու  համար։ 10
  16. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից   քանիսո՞վ  է ավելի։ 90-10=80
  17. Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի գումարը: 10+9=19
  18. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի  տարբերությունը: 99-9=90
  19. Ո՞րն  է ամենափոքր  եռանիշ   թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։ ամենափոքրը՝ 100, ամենամեծը՝ 999
  20. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը: 99+999=1098
  21. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի  տարբերությունը: 999-99=900
  22. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը: 999-10=989
  23. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը: 99+999=1098
  24. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի գումարը: 99+100=199
  25. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։ 900
  26. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  եռանիշ  թվերը   գրելու  համար։ 9
  27. Ո՞րն է ամենափոքր քառանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։ ամենափոքրը՝ 1000, ամենամեծը՝ 9999
  28. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր երկնիշ թվերի   տարբերությունը: 1000-10=990
  29. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի   տարբերությունը: 9999-100=9899
  30. Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։ 9000
  31. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր քառանիշ թվերը   գրելու  համար։ 10
  32. Ո՞րն է ամենափոքր հնգանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։ ամենափոքրը՝ 10.000, ամենամեծը՝ 99.999
  33. Հաշվիր բոլոր հնգանիշ թվերի քանակը։ 90.000
  34. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր հնգանիշ թվերը   գրելու  համար։ 10
  35. Հաշվիր ամենափոքր հնգանիշ և ամենամեծ քառանիշ թվերի  տարբերությունը: 10.000-9999=1

Հայրենագիտություն

Իմ տոհմածառը

Մեր տոհմի նախապապն է Բայանդուր իշխանը, ով եղել է զորավար Դավիթ Բեկի աջակիցը և մտերիմը։ Բայանդուրը ունեցել է որդի Փիրում անունով, որտեղից և առաջացել է մեր ազգանունը՝ Փիրումյանը։ Իմ նախապապերն են նաև զորավարներ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել 1918 թվի մայիսին Սարդարապատի ճակատամարտին։ Իմ նախապապերը սերում են Արցախից։

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

                       Արփի Փիրումյան, Տիգրանի, 4.1 դասարան

Ընտրությամբ գործունեություն-Դիզայներ

Երկարացված օրվանից չեմ օգտվում

Սնունդը բերում եմ տնից

Դպրոցում դիմակ կրում եմ

Չեմ օգտվում դպրոցի երթուղուց

Ոչ մի խմբակի չեմ գնում

Ես սիրում եմ նկարել, սիրում եմ ավոկադո, արքայախնձոր, կոնֆետներ, միս։

Չեմ սիրում քնել, ուտել պղպեղ, կարտոֆիլ, հալվա ։

Հայրենագիտություն

Դեբեդ գետը

Ողջույն

Ամռան վերջին օրերը ես անցկացրեցի տատիկիս մոտ՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում, որի մոտով հոսում է Հայաստանի ամենաջրառատ լեռնային գետը՝ Դեբեդը։ Այսօր ես ձեզ կպատմեմ այդ գետի մասին։

Դեբեդը կազմվում է Ձորագետ ու Փամբակ գետակների միացումից և թափվում է Վրաստանով հոսող Խրամ գետը: Դա Քուռ գետի աջ վտակն է։ Երկարությունը, հաշված Փամբակի ակունքներից, 178կմ է, որից 152 կմ Հայաստանում է, իսկ մնացածը՝ Վրաստանում: Հայաստանում Դեբեդ գետն անցնում է Լոռվա և Տավուշի մարզերի տարածքով։

Գարնանը գետը հորդանում է և բարձրանում մինչև 1մ, հաճախ ջրի տակ թողնելով ափի մոտ գտնվող այգիները և գետի վրա կառուցված հին կամուրջները: Դեբեդի ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար:

Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քարսնից Մանկանց վանքերը, Բարձրաքաշ Ս. Գրիգոր եկեղեցին:

Դեբեդը համարվում է սարսափի մեջ գցող գետ։ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքո» պոեմի գլխավոր հերոսը խելագառվում է՝ այդ կիրճում միայնակ գիշերելուց: Բայց իմ հանդիպած Դեբեդը շատ հանգիստ, խաղաղ ու գեղեցիկ է եղել։

Մի փոքր տեսանյութ Դեբեդից, իսկ ամբողջականը՝ առաջիկայում։

Մայրենի·Uncategorized

Վ․ Սարոյան․ Առաջին օրը դպրոցում (մաս 2-3)

1․Դպրոցում ի՞նչն էր ամենից շատ Ջիմին դուր եկել, ըստ քեզ ինչո՞ւ:

Դպրոցում Ջիմին ամենից շատ դուր եկավ ծամոնի խաղը։ Քանի որ այդ ծամոնի խաղը շատ խիծաղելի էր։

2․Տեքստից դուրս գրեք Ջիմի ուսուցչուհուն նկարագրող հատվածը:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր:

3․Մի քանի հատկանիշով նշեք, թե ինչով է նման և ինչով է տարբեր Ջիմի ուսուցչուհին ձեր ուսուցչուհիներից::

Ջիմի ուսուցչուհին չարացած մի պառավ էր, իսկ մեր դասատուն երիտասարդ բարի և հաճելի դասատու է։

4․Տեքստից դուրս գրեք 5 բառ, որոնք կպատասխանեն «ինչե՞ր» հարցին

Անուններ, դասեր, բան, երգեր, խաղեր։

5․Ինչպե՞ս կբացատրես ընդգծված հատվածը: Ինչո՞ւ տնտեսուհին հուզվեց։

Տընտեսուհի Էմին հուզվել էր, որովհետև տեսել էր, ինչպես է Ջիմը հայրիկի հետ կոխք կոխքի նստել։ Ջիմը չուներ մայրիկ և նա մեծացել էր հոր հետ։

Մայրենի

Վ․ Սարոյան․ Առաջին օրը դպրոցում (մաս 1)

1․Ո՞վ էր Ջիմը, մի քանի տողով պատմեք նրա մասին:

Ջիմը բջիշկ Լուի Դևիի որդին էր։ Ջիմի մայրը մահացել էր իսկ հայրը Ֆրանսիացի էր։ Ջիմը մտերիմ եր իրենց տնտեսեւհի Էմիի հետ։

2․Տեքստից գտեք Ջիմի հայրիկին նկարոգրող հատվածը:

Ջիմի հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ:

3․Ինչո՞ւ էր Էմին անհանգստանում Ջիմին դպրոց տանելիս:

Էմին անհանգստանում էր Ջիմին դպրոց տանելիս քանի որ դպրոցը վախենալու էր և անճոռնի։

4․Տեքստից դուրս գրեք 10 բառ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին են մարդիկ կամ առարկաները:

Փոքրիկ, վախենալու, անճոռնի, տոնական, սարսափելի, ցերեկային, վատ, տհաճ, արհամարանքով։

Իմ մասին

Ես նախագիծը

Բարև ձեզ, ես Արփի Փիրումյանն եմ։ Ես ինը տարեկան եմ: Ունեմ միջին չափի մազեր, մուգ շագանակագույն աչքեր, միջին հասակի եմ։ Սիրում եմ նկարել: Ես ունեմ մայրիկ, հայրիկ, քույրիկ, եղբայր և կատու։ Ես այս ամառ պատրաստել եմ թելի գունավոր կծիկներով փիսո և ֆլամինգոներ պոմպոններից։ Սովորում եմ Արևմտյան դպրոց պարտեզում։

Առցանց ուսուցում·մաթեմատիկա

Ստեղծագործ մաթեմատիկոս

1․Ես, քույրիկս և մայրիկս ուտում ենք նույն՝ 170 դրամանոց պաղպաղակը, իսկ տատիկս, եղբայրս և հայրիկս ուտում են 130 դրամանոց պաղպաղակ։ Որքա՞ն դրամ արժեն այդ բոլոր պաղպաղակները։

Լուծում

3×170+3×130=900 դրամ

Պատ․՝ 900 դրամ

2․Ընտանիքով գնացինք Տավուշի մարզ, Այրում քաղաք։ Երևանից դուրս եկանք ժամը 15։00-ին, ժամը 16։30-ին հասանք Սևանա լիճ և 20 րոպե հանգստացանք։ Ճանապարհը շարունակեցինք ժամը 16։50-ին․ Այրում հասանք ժամը 19։00-ին։ Քան՞ի ժամում հասանք Այրում, և որքա՞ն ժամանակ էինք ընթացքի մեջ։

Լուծում

1.19-15=4 (240 րոպե)

2.240-20=220 րոպե կամ 3 ժամ 40 րոպե․

Պատ․՝ 240 րոպե, 3 ժամ 40 րոպե

3. Ես գնում եմ աբակուսի պարապունքի, որն սկսվում է 11:00-ին և ավարտվում 13։30-ին։ Այդ ընթացքում մենք անում ենք 45 րոպեանոց երեք պարապունք։ Քան՞ի րոպե է տևում մեր ընդմիջումը։

Լուծում

  1. 13:30-11:00=2 ժամ 30 րոպե (150 րոպե)
  2. 3×45=135
  3. 150-135=15

Պատ․՝ 15 րոպե