Կար մի տղա, անունը Փիլոս։ Մի անգամ նա ճանապարհին ասեղ է գտնում, սայլի մեջ գցում և գալիս տուն։ Մայրիկին ուզում է ուրախացնել, ասում է, որ իր համար ասեղ է գտել։ Գնում է ասեղը փնտրելու, բայց չի գտնում։ Մայրիկը ասում է․
— Այ հիմար, ասեղը կամ կրծքին են խրում, կամ թևքին։
Մյուս անգամ Փիլոսը կատվի ձագ է տեսնում, ուզում է կրծքին ամրացնել, բայց ձագին այնքան է չարչարում, որ նա սատկում է։ Հաջորդ անգամ նապաստակին է տեսնում, մայրիկի խորհրդով կանչում է․ «փիսի-փիսի»։ Բայց նապաստակը փախչում է։ Հետո հանդիպում է հորթին, սրան էլ փայտով է խփում, ոտքը ջարդում։
Եվ ամեն անգամ, երբ մայրիկը նրան ինչ-որ խորհուրդ է տալիս, Փիլոսը դրանք սխալ է հասկանում և թարս ու հիմար բաներ անում։ Այդպես մի անգամ էլ Փիլոսը հանդիպում է արջին, չոքում դրա դեմը և խնդրում․ «Օրհնի, տեր հայր, օրհնի»։ Արջը թաթով խփում է, գալիս է վրեն նստում, իսկ Փիլոսը շունչը պահած մնում է պառկած։ Արջը թողնում գնում է, իսկ Փիլոսը վազում գալիս է տուն և այդ օրվանից հիմարություններ չի անում։