Կար մի տղա, անունը Փիլոս։ Մի անգամ նա ճանապարհին ասեղ է գտնում, սայլի մեջ գցում և գալիս տուն։ Մայրիկին ուզում է ուրախացնել, ասում է, որ իր համար ասեղ է գտել։ Գնում է ասեղը փնտրելու, բայց չի գտնում։ Մայրիկը ասում է․
— Այ հիմար, ասեղը կամ կրծքին են խրում, կամ թևքին։
Մյուս անգամ Փիլոսը կատվի ձագ է տեսնում, ուզում է կրծքին ամրացնել, բայց ձագին այնքան է չարչարում, որ նա սատկում է։ Հաջորդ անգամ նապաստակին է տեսնում, մայրիկի խորհրդով կանչում է․ «փիսի-փիսի»։ Բայց նապաստակը փախչում է։ Հետո հանդիպում է հորթին, սրան էլ փայտով է խփում, ոտքը ջարդում։
Եվ ամեն անգամ, երբ մայրիկը նրան ինչ-որ խորհուրդ է տալիս, Փիլոսը դրանք սխալ է հասկանում և թարս ու հիմար բաներ անում։ Այդպես մի անգամ էլ Փիլոսը հանդիպում է արջին, չոքում դրա դեմը և խնդրում․ «Օրհնի, տեր հայր, օրհնի»։ Արջը թաթով խփում է, գալիս է վրեն նստում, իսկ Փիլոսը շունչը պահած մնում է պառկած։ Արջը թողնում գնում է, իսկ Փիլոսը վազում գալիս է տուն և այդ օրվանից հիմարություններ չի անում։
День: 26 сентября 2020
Վ. Սարոյան. Ծիրանի ծառը (մաս 1)
- Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:
Ամբար-պահեստ, շտեմարան
Վեհանձն-ներողամիտ ու բարյացակամ մարդ - Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ:
Երեխաների համար դա գողանալ չէ, որովհետև բոլորը փոքր ժամանակ ուրիշի բակից միրգ են գողացել։ Իսկ Օգին կարծում էր որ, ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում, դա ուրիշ բան է։
- Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես:
Յուլիսիս, Լայոնել, Օգյուստ, Հոմեր, Նիքի, Ալֆ, Շեկ: Այդպես գրում են նաև հատուկ անունները. օրինակ՝ գետերի, քաղաքների, երկրների, գյուղերի, ազգանունների և մոլորակների անվանումները: - Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:
Իմ կարծիքով՝ Օգին խիստ էր և վճռական, որովհետև նա երեխաների շրջապատում իրեն ինքնավստահ էր զգում։ - Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելին համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր:
- Քանի որ նա ազնիվ էր ու միամիտ։