Ողջույն
Ամռան վերջին օրերը ես անցկացրեցի տատիկիս մոտ՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում, որի մոտով հոսում է Հայաստանի ամենաջրառատ լեռնային գետը՝ Դեբեդը։ Այսօր ես ձեզ կպատմեմ այդ գետի մասին։
Դեբեդը կազմվում է Ձորագետ ու Փամբակ գետակների միացումից և թափվում է Վրաստանով հոսող Խրամ գետը: Դա Քուռ գետի աջ վտակն է։ Երկարությունը, հաշված Փամբակի ակունքներից, 178կմ է, որից 152 կմ Հայաստանում է, իսկ մնացածը՝ Վրաստանում: Հայաստանում Դեբեդ գետն անցնում է Լոռվա և Տավուշի մարզերի տարածքով։
Գարնանը գետը հորդանում է և բարձրանում մինչև 1մ, հաճախ ջրի տակ թողնելով ափի մոտ գտնվող այգիները և գետի վրա կառուցված հին կամուրջները: Դեբեդի ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար:
Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քարսնից Մանկանց վանքերը, Բարձրաքաշ Ս. Գրիգոր եկեղեցին:
Դեբեդը համարվում է սարսափի մեջ գցող գետ։ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքո» պոեմի գլխավոր հերոսը խելագառվում է՝ այդ կիրճում միայնակ գիշերելուց: Բայց իմ հանդիպած Դեբեդը շատ հանգիստ, խաղաղ ու գեղեցիկ է եղել։
Մի փոքր տեսանյութ Դեբեդից, իսկ ամբողջականը՝ առաջիկայում։
Դեբեդ գետը: 1 комментарий