Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

                       Արփի Փիրումյան, Տիգրանի, 4.1 դասարան

Ընտրությամբ գործունեություն-Դիզայներ

Երկարացված օրվանից չեմ օգտվում

Սնունդը բերում եմ տնից

Դպրոցում դիմակ կրում եմ

Չեմ օգտվում դպրոցի երթուղուց

Ոչ մի խմբակի չեմ գնում

Ես սիրում եմ նկարել, սիրում եմ ավոկադո, արքայախնձոր, կոնֆետներ, միս։

Չեմ սիրում քնել, ուտել պղպեղ, կարտոֆիլ, հալվա ։

Հայրենագիտություն

Դեբեդ գետը

Ողջույն

Ամռան վերջին օրերը ես անցկացրեցի տատիկիս մոտ՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում, որի մոտով հոսում է Հայաստանի ամենաջրառատ լեռնային գետը՝ Դեբեդը։ Այսօր ես ձեզ կպատմեմ այդ գետի մասին։

Դեբեդը կազմվում է Ձորագետ ու Փամբակ գետակների միացումից և թափվում է Վրաստանով հոսող Խրամ գետը: Դա Քուռ գետի աջ վտակն է։ Երկարությունը, հաշված Փամբակի ակունքներից, 178կմ է, որից 152 կմ Հայաստանում է, իսկ մնացածը՝ Վրաստանում: Հայաստանում Դեբեդ գետն անցնում է Լոռվա և Տավուշի մարզերի տարածքով։

Գարնանը գետը հորդանում է և բարձրանում մինչև 1մ, հաճախ ջրի տակ թողնելով ափի մոտ գտնվող այգիները և գետի վրա կառուցված հին կամուրջները: Դեբեդի ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար:

Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քարսնից Մանկանց վանքերը, Բարձրաքաշ Ս. Գրիգոր եկեղեցին:

Դեբեդը համարվում է սարսափի մեջ գցող գետ։ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքո» պոեմի գլխավոր հերոսը խելագառվում է՝ այդ կիրճում միայնակ գիշերելուց: Բայց իմ հանդիպած Դեբեդը շատ հանգիստ, խաղաղ ու գեղեցիկ է եղել։

Մի փոքր տեսանյութ Դեբեդից, իսկ ամբողջականը՝ առաջիկայում։