Առցանց ուսուցում·մաթեմատիկա

Ստեղծագործ մաթեմատիկոս

1․Ես, քույրիկս և մայրիկս ուտում ենք նույն՝ 170 դրամանոց պաղպաղակը, իսկ տատիկս, եղբայրս և հայրիկս ուտում են 130 դրամանոց պաղպաղակ։ Որքա՞ն դրամ արժեն այդ բոլոր պաղպաղակները։

Լուծում

3×170+3×130=900 դրամ

Պատ․՝ 900 դրամ

2․Ընտանիքով գնացինք Տավուշի մարզ, Այրում քաղաք։ Երևանից դուրս եկանք ժամը 15։00-ին, ժամը 16։30-ին հասանք Սևանա լիճ և 20 րոպե հանգստացանք։ Ճանապարհը շարունակեցինք ժամը 16։50-ին․ Այրում հասանք ժամը 19։00-ին։ Քան՞ի ժամում հասանք Այրում, և որքա՞ն ժամանակ էինք ընթացքի մեջ։

Լուծում

1.19-15=4 (240 րոպե)

2.240-20=220 րոպե կամ 3 ժամ 40 րոպե․

Պատ․՝ 240 րոպե, 3 ժամ 40 րոպե

3. Ես գնում եմ աբակուսի պարապունքի, որն սկսվում է 11:00-ին և ավարտվում 13։30-ին։ Այդ ընթացքում մենք անում ենք 45 րոպեանոց երեք պարապունք։ Քան՞ի րոպե է տևում մեր ընդմիջումը։

Լուծում

  1. 13:30-11:00=2 ժամ 30 րոպե (150 րոպե)
  2. 3×45=135
  3. 150-135=15

Պատ․՝ 15 րոպե