Հայրենագիտություն

Հրազդան գետի մասին

Հրազդան գետը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է։ Սկիզբ է առնում Սևանի լճից, հոսում է հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքս գետ։ Հրազդանի ափին են կառուցված Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները, Արզնի առողջարանը: Գետի հովտում ստեղծվել է հանգստի գոտի: Հրազդանի վրա են գտնվում Հաղթանակի (1945 թ.), Հրազդանի Մեծ (1956 թ.), Նուռնուսի (1981 թ.), Դավթաշենի (2000 թ.) կամուրջները: