Ողջույն, ես Արփին եմ։ Ինձ ճանաչողներն արդեն գիտեն, որ ես շատ եմ սիրում նկարել, տարբեր տեսակի տեխնոլոգիական աշխատանք կատարել և ծեփել՝ կավից կամ խմոր-պլաստիլինից։ Իմ ազատ ժամանակը միշտ այդ աշխատանքով եմ լցնում։
Ես սկսում եմ անհատական նախագիծ, որին առաջարկում եմ միանալ իմ ընկերներին, որոնք անտարբեր չեն գեղեցիկի նկատմամբ։ Նախագիծս կոչվում է «Նկարչությունն՝ իբրև հոբի»։ Առջևում գեղեցիկ ամառ է, իսկ դա նշանակում է, որ լինելու են գեղեցիկ տեսարաններ, հետաքրքիր մտքեր։ Մեծ սիրով կսպասեմ ձեր աշխատանքներին։ Այստեղ կտեղադրեմ մի քանի տեսանյութ իմ աշխատանքներից։
Ընկեր Սոնայի խորհրդով իմ այս նախագծի ժամկետի տևողությունը երկարացնում եմ․ այն կտևի ողջ ամառ, և մարտահրավեր եմ նետում բոլոր դասընկերներիս։
Նկարչությունն՝ իբրև հոբբի: 3 комментария