Հաջորդ տարի ես կփոխադրվեմ 4-րդ դասարան, և մեր ուսումնական գործընթացի կազմակերպիչը կլինի ընկեր Սոնա Փափազյանը, ում ես արդեն ճանաչում եմ։ Ես այս օրերին ուսումնասիրեցի ընկեր Սոնայի բլոգը, ծանոթացա նրա պատրաստած տեսանյութին, որը վերաբերում էր մեր հաջորդ տարվա ուսումնական պլանին։ Հաջորդ տարի մենք արդեն գնահատականներով ենք աշխատելու, ինչը նշանակում է, որ մենք արդեն մեծացել ենք և պետք է լինենք ավելի պատասխանատու, ուշադիր և կազմակերպված։ Ճիշտն ասած, ուզում եմ ծանոթանալ ինքնագնահատման թերթիկին, որ հասկանամ, ինչպես եմ ինքս ինձ գնահատելու։
Ընկեր Սոնա, երևի արդեն նկատել եք, որ ես շատ եմ սիրում նկարել, գունավոր թղթից, պլաստիլինից և այլ նյութերից տարբեր հետաքրքիր բաներ պատրաստել։ Հիմա իմ ընտրովի գորխունեությունը մաթեմատիկան է։ Բայց 4-րդ դասարանում ուզում եմ լինել դիզայներ։ Միայն թե չհասկացա՝ ընտրովի գործունեության քանի՞ խմբակ կարող եմ հաճախել։ Կուզենայի նաև իմանալ լրացուցիչ կրթության ի՞նչ խմբակներ են գործելու 4-րդ դասարանցիների համար։
4-րդ դասարանում ես կմասնակցեմ երկարեցված օրվա կազմակերպմանը, որի ընթացքում կաշխատեմ կատարել տնային առաջադրանքերը։
Երևի, այսքանը։ Սպասում եմ մեր հանդիպման։
Ծանոթանում եմ 4-րդ դասարանի ուսումնական պլանին: 2 комментария