Հաշվետվություն

Հաշվետվություն

Մայրենի

Այս տարի մենք մայրենիից անցել ենք լիքը տարբեր հետաքրքիր պատմվածքներ, հեքիաթներ, սովորել ենք շատ բանաստեղծություններ։ Այս մի քանի ամսվա ընթացքում ես պատրաստել եմ այս հորինուկները՝ «Ձմեռ պապիկին նամակ», «Բարև, Ձմեռ», «Գունավոր շնիկ», «Թիթիզ գազարը», «Տերևի ծննդյան օրը»։

Ջանի Ռոդարիի «Շոկոլադե ճանապարհը» հեքիաթի հիման վրա մայրիկիս հետ պատրաստել եմ տեսաֆիլմ՝ «Շոկոլադե ճանապարհը»։ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ «Սուտլիկ որսկանը» հեքիաթի հիման վրա պատրաստել եմ տեսաֆիլմ։ Եվս մեկ տեսաֆիլմ պատրաստել եմ «Էշի ձուն» հայ ժողովրդական հեքիաթի հիման։

Ճամփորդություն

Բնականաբար մենք գնացել ենք նաև ճամփորդության։ Ես մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին՝ «Ճամփորդություն դեպի Բջնի» և «Ճամփորդություն դեպի Ջրվեժ Արգելոց»։ Երկուսն էլ հետաքրքիր են անցել։ Ես բավականին շատ նոր բան եմ իմացել, տեսել նոր գեղեցիկ տեսարժան վայրեր։

Նախագիծ

Այս ուսումնական տարվա առաջին կեսին ես մասնակցել եմ «Ուսումնական աշուն» և «Ես» նախագծերին։ Նաև լուսանկարել եմ մեր բակի աշնանանային տեսարաններ և այդ լուսանկարներով պատրաստել եմ սլայդշոու։

Մաթեմատիկա

Այս տարի մաթեմատիկայի դասին մենք տակետակ հանում և գումարում։ Մենք արդեն անցնում ենք եռանիշ և քառանիշ թվեր։

Անգլերեն

Անգլերենի դասին անցել ենք երգեր, բանաստեղծություններ, կատարել ենք տարբեր առաջադրանքներ։ Օրինակ, այս երկխոսությունը՝ A food dialogue:

Ռուսերեն

Ռուսերենի դասին մենք սովորել ենք․․․․․

Լող և հեծանվավարություն

Ես արդեն լողալ գիտեմ ու շատ եմ սիրում լողալ։ Մեծ հաճույքով մասնակցում եմ լողի պարապմունքներին, ու գիտեմ, որ լողը շատ կարևոր ու օգտակար է, այն կոփում է մեզ։ Այս տարի ես սովորել եմ մեծ՝ երկականի հեծանիվ վարել։ Ես ունեմ այդպիսի հեծանիվ և անհամբեր սպասում եմ, որ հանգստյան օրերին, տաք եղանակին բակում հեծանիվ վարեմ։