Uncategorized

Բարև ձմեռ

Բարև ձմեռ։ Ես քեզ շատ էի սպասում, որովհետև ձմռանը Նոր տարի են նշում։ Ես նույնպես պատրաստվել եմ դիմավորել Նոր տարին, ես Ձմեռ պապիկին նամակ եմ գրել և ասել ինչ նվերներ եմ ուզում։ Դպրոցում մենք դասարանով տոնածառի համար շատ խաղալիքներ ենք պատրաստել։

Ձմռանը նաև սպասում եմ, որովհետև հունվարի վեցին մեր տանը կրկնակի տոն է՝ մենք նշում ենք Սուրբ ծնունդը և իմ ծննդյան օրը։ Այս տարի ես կդառնամ ինը տարեկան։ Այդ օրը ես ուզում եմ անցկացնել իմ ընկերների հետ։

Հիմա ձմեռ է բայց ձյուն չի գալիս, կարծես թե ձյան փաթիլները արձակուրդ են գնացել։ Ձմեռ խնդրում եմ ձյուն բեր, որովհետև ես ուզում եմ ձնեմարդ սարքել, ձնագնդիկ խաղալ։ Ձյունածածկ ծառերը շատ գեղեցիկ են։