Մայրենի·ընթերցանություն

Մկրտիչ Արմեն, «Գույնզգույն թագավորությունը»

Սկսել եմ ընթերցել հայ գրող Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը» վիպակը։ Այդ գիրքն ինձ նվիրել է մայրիկս։ Այն ավելի շատ նման է հեքիաթի, որովհետև պատմում է երևակայական մի երկրի՝ Սպիտակ Թագավորության մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում հենց այդ թագավորությունում, իսկ ավելի կոնկրետ՝ Կատպիս քաղաքում։ Թագավորությունը կոչվում է Սպիտակ, որովհետև ամբողջությամբ ծածկված է ձյան և սառույցի հաստ շերտով։ Այստեղ չկա ո՛չ ամառ, ո՛չ գարուն, ո՛չ էլ աշուն։ Ամբողջ տարի ձմեռ է, ու գրեթե ամեն օր ձյուն է գալիս։ Ոչ բույս կա, ոչ թռչուն, միայն ձկներ ու սպիտակ արջեր։

Կատպիսի մեծահասակ բնակիչները գնում են ձուկ և սպիտակ արջ որսալու։ Հետո այդ ձուկը նրանք պահեստավորում են և երկար ժամանակ ուտում, իսկ սպիտակ արջերի միսն ուտելուց հետո հանում են դրանց մորթին և դրանից հագուստ ու վերմակներ կարում, իրենց պատերին են ամրացնում, որ տաք լինի։ Սպիտակ Թագավորության օրացույցը սովորական չէ։ Օրերն այստեղ հաշվում են ձկնագլուխներով։ Ամեն օր ձկան գլուխներով լցված փոսից մի այլ փոս են տեղափոխում մեկ ձկնագլուխ։ Մեծահասակները օրերի այս հաշիվը պահելու գաղտնիքը չեն ասում երեխաներին, որովհետև մի անգամ դժբախտ դեպք է եղել։ Վերջին ձկնագլխի օրը մի քանի երեխա, որոնք մի քիչ տարիքով մեծ են եղել մյուսներից, որոշել էին գնալ տեսնել, ինչ կա Կատպիսից այն կողմ։ Բայց նրանք մոլորվել էին ու սառել, և այլևս հնարավոր չի եղել նրանց կյանքի բերել։

Իլե Տրապնան այդ քաղաքի բնակիչներից է լինում։ Նա իմանում է օրերի հաշիվը պահելու գաղտնիքը և պատմում է իր ընկերուհուն՝ Նուրիսին։ Նրանք միասին որոշում են գնալ և գտնել Սպիտակ Թագավորությունց դուրս եղած երջանկությունը։ Բայց մինչ այդ որոշում եմ մտնել քաղաքաի ամենածեր ու իմաստուն կնոջ՝ Խարունա տատիկի մոտ, որովհետև գիտեին, որ այնտեղ էլի երեխաներ կլինեն, որ կուզեն միանալ իրենց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s