Մայրենի·ընթերցանություն

Ջեք Լոնդոն, «Սպիտակ ժանիքը»

27․02

Սկսել եմ ընթերցել համադասարանցի Լևոնի նվիրած Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» վիպակը, որի գլխավոր հերոսը գայլն է Սպիտակ ժանիկ անունով։ Երկու ընկեր՝ Հենրին և Բիլը Ալյասկայի անծայրածիր և ձյունով ծածկված տեղերով տանում են ծանր սայլակ, որը քաշում են շները։ Սկզբից եղել են յոթ շուն, բայց հետո դրանց թիվը հետզհետե պակասում է։ Ընկերները պարզում են, որ առաջին շունը, գայլերից վախեցած, փախել է, իսկ մյուսներին գայլերն են հոշոտում, ուտոմ։

Ամեն անգամ, երբ ընկերները պատրաստվում են քնել, նրանք խարույկ են վառում, որ գայլերը վախենան կրակից ու չմոտենան սայլակին։ Բայց գայլերը այնքան սոված են լինում ու խորամանկ, որ նրարնց ոհմակից առաջ են ուղարկում մի էգ գայլի, որը հրապուրում է շներին և շեղում նրանց։ Այդ ժամանակ մյուս գայլերը հարձակվում են շների վրա և ամեն երեկո մեկին հոշոտում։ Իսկ առավոըյան ընկերները հայտնաբերում են, որ իրենց մոտից պակասել է ևս մեկ շուն։

Բիլին այդ ամենը խիստ բարկացնում է և նա որոշում է հրացանով խփել ու սատկացնել գայլին։ Նա ունենում է ընդհամենը երեք փամփուշտ։ Կրակում է, բայց վրիպում է։ Բիլը մտնում է անտառի խորքը՝ գայլի հետևից ու չի վերադառնում։ Սայլակի մոտ մնում են ընդհամենը երկու շուն։

Թե ինչ պատահեց հետո, կպատմեմ հաջորդ գրառման մեջ։ |

07․03

Բիլն այդպես էլ դուրս չեկավ անտառից։ Հենրին ստիպված էր շարունակել ճանապարհը մենակ՝ իր մոտ մնացած ընդհամենը երկու շան հետ։ Մութն ընկնելուն պես նա վառում էր խարույկը և պարկում, բայց քաղցած գայլերն ավելի ու ավելի համարձակ էին դառնում ու մոտենում։ Մի գիշեր Հենրին ստիպված էր իր շուրջ խարույկի օղակ վառել և մի ձող կապել իր ոտքին ու ձեռքին։ Զարթնում էր այն բանից, որ կրակը հասնում էր մարմնին։ Բայց դա էլ երկար չտևեց։ Հանգչող ճյուղերի արանքից գայլերը մոտենում էին և արդեն շրջապատել էին Հենրիին։ Նա մի քանի գիշեր չէր քնել ու ուժասպառ ընկել էր օղակի մեջ՝ գետնին։ Հենրին զարթնել էր մարդկանց ձայներից, որոնք մի քանի սայլակով եկել էին օգնության ու քշել գայլերին։
Գայլերի ոհմակը, թողնելով Հենրիին, հեռացել էր և հանդիպել իշայծյամների, որոնք կեր էին դառնալու գայլերի համար։ Կուշտ ուտելուց հետո գայլերի ոհմակը բաժանվեց մի քանի խմբի, իսկ էգ գայլը երեք արու գայլերի հետ միասին գնում է առանձին։ Ճանապարհին երիտասարդ և առաջնորդ գայլերը կռվում են էգի համար․ երիտասարդը սատկում է առաջնորդ գայլի ատամներից, իսկ առաջնորդի վիզը կռծում է միակնանի գայլը։ Նրա հետ էլ էգ գայլը շարունակում է ճանապարհը։

15․03

Երկար ժամանակ միակնանին ու էգ գայլը քաղցած քայլում են ճանապարհով, նեղ ու բարալիկ արահետներով։ Մի անգամ նրանց հաջողվում է հանդիպել հնդկացիների ավանին, որը որոշ ժամանակ նրանց համար սննդի աղբյուր է լինում։ Բայց հետո նորից նրանք ստիպված են լինում սնուդ գտնելու համար իրենց կյանքը վտանգել։ Միակնանին ու էգ գայլը գտնում են մի անձավ, որտեղ և սկսում են ապրել։ այդ օրը միակնանին գնում է որսի և հանդիպում լուսանին, որը փորձում է հարձակվել փշոտ խոզուկի վրա։ Սկզբից խոզուկին հաջողվում է իր փշերի շնորհիվ պաշտպանվել, բայց լուսանն այնուամենայնիվ հասցնում է նրարն թաթել և վնասել։ Խոզուկի փշերը այդ պահին մտնում են լուսանի քթի մեջ և վնասում նրան այնպես, որ նա ստիպված է լինում թողնել որսը և հեռանալ։ Գայլը լուսանի գործն ավարտին է հասցնում և ավարը բերում անձավ՝ էգ գայլի մոտ։ Երբ նա մոտենում է անձավին, այնտեղ էգը արդեն միայնակ չի լինում։ Նրա մոտ կծկված են լինում հինգ նորածին ձագուկները։ Այդ օրվանից միակնանին, որպես հայր, ստիպված է լինում ամբողջ օրը անձավից դուրս անցկացնել ու սնունդ փնտրել։ Ցավոք, հնդկացիներն արդեն գնացել էին և շատ դժվար էր սնունդ գտնել։ Քաղցից սատկում են չորս ձագուկները, և մնում է միայն մեկը՝ գորշուկը, որն անընդհատ ձգվում էր դեպի անձավի ելքից երևացող լույսը և ուզում է դուրս գալ։ Էգ գայլը՝ մայրը, միշտ քթով կամ թաթով հետ էր հրում նրան և թույլ չէր տալիս։ Բայց գորշուկին շատ էր ձգում անձավից այն կողմ գտնվող աշխարհը։
Մի անգամ, երբ միակնանին կրկին գնացել էր որսի և չէր վերադարձել։ Էգ գայլը գնացել էր նրա հետևից և լուսանի որջի մոտ գտել նրա մնացորդները։ Էգ գայլը հասկացել էր, որ այդ որջում նույնպես կան ձագուկներ և հեռացել այդտեղից։

19․03

Որոշ ժամանակ անց, մի օր վերջապես գորշուկը համարձակվեց դուրս գալ անձավից և ինքնուրույն ծանոթանալ շրջապատող աշխարհին։ Սկզբից նա տեսավ գետակ, այնուհետև գետակի ափերի եզրերով աճող ծառերը, թփերը, ծաղիկները, հետո առաջ անցավ և դուրս եկավ բացատ։ Նա քաղցած էր և փորձում էր ինքնուրույն ուտելիք գտնել։ Գորշուկը ծանոթանում էր նոր միջավայրին և այդ ընթացքում հասկացել էր, որ իրեն շրջապատող առարկաները կարող են կենդանի և անկենդան լինել, որ դրանք իրար նման չեն, որ շարժվող առարկան կարող է և՛ պինդ լինել, ինչպես քարը, և՛ թաց լինել, ինչպես ջուրը։ Հանկարծ գորշուկն ընկնում է այդ գետակի մեջ, որն էլ իրեն տանում է մի որոշ հատվածով ու հանում ափ։ Այդ ճանապարհին գայլուկը խփվում էր քարերին ու ցավից վնգստում։ Դա քիչ էր, մի հատ էլ ափին նրան հանդիպում է փայտփորիկը և կտցահարում քիթը։ Վերջապես նա ուտելիք է գտնում․ ծառից ընկնում է կաքավի բույնը, որի մեջ լինում են յոթ ձագուկներ։ Գորշուկը խժռում է դրանց։ Այդ պահին վրա է հասնում զայրացած կաքավ-մայրը և կտցհարում ու թևերով խփում է գորշուկին։ Նրանց միջև մենամարտ է սկսվում, գորշուկին հաջողվում է կծել-քաշել կաքավի թևից, վիրավորել նրան, սակայն նա չի հասցնում տիրանալ իր որսին։ Այդ պահին վրա է հասնում բազեն և տանում նրա որսը։ Գորշուկը թաքնվում է թփերում ու որոշ ժամանակ սպասելուց հետո դուրս է գալիս։ Մի փոքր քայլելուց հետո թփերի մեջ տեսնում է աքիսի ձագին, որին թաթով խփում ու շրջում է մեջքի վրա, ինչից ձագն սկսում է վնգստալ։ Այդ պահին գորշուկի աչքերի դեմով անցնում է դեղին բիծ․ դա մայր-աքիսն է լինում, որի սուր ատամները մխրճվում են գայլի վզի մեջ։ Աքիսը մեկ անհետանում, մեկ նորից հայտնվում էր։ Մենամարտի ընթացքում հայտնվում է մայր-գայլը, որ հարձակվում է աքիսի վրա և գզում նրան։ Մայր և որդի գայլերը հավասար կիսում են որսը։

04․04

Որոշ ժամանակ անց գորշուկը համարձակ սկսում է դուրս գալ անձավից։ Երբ բացվում է գարունը, մի օր գորշուկը մոր հետ գնում է որսի։ Անտառի մոտ հանդիպում են հնդկացիների ավանին, որտեղի բնակիչները, պարզվում է, որ գիտեն գորշուկի մորը և կանչում են նրան Կիչի։ Պարզվում է, որ Կիչին ոչ թե գայլ է, այլ գայլի և շան խառնուրդ է։ Գորշուկը փորձեց ըմբոստանալ և ցույց տվեց ատամները, ինչի վրա հնդկացիներից մեկը ծիծաղեց և անունը դրեց Սպիտակ ժանիք։ Ավանի գլխավորի անունը Գորշ Ջրշուն էր։ Նա Կիչիին պարանով կապեց, իսկ Սպիտակ Ժանիքին թույլ տվեց ազատ վազվզել ավանում։ Ձագուկը սկզբից նեղվում էր, որ մորը զրկել են ազատությունից, բայց հետո համակերծվեց դրա հետ։ Այժմ նա ուրիշ խնդիր ուներ․ դա ավանի բնակիչների շներն են, որ իրեն որպես մրցակից են տեսնում և անընդհատ կռվում ու խլում են իրենց ուտելիքը։ Սպիտակ Ժանիքը սովորեց այդ ապրելակերպին, դարձավ ավելի խորամանկ, խելացի ու ավելի ճկուն։ Կռիվներում նա հաղթում էր։ Բայց ձգտում էր վերադառնալ իր ազատ կյանքին, մանավանդ, որ մորը՝ Կիչիին վաչառել էին մեկ այլ հնդկացուն։ Նա կարոտում էր մորը և ուզում էր գնալ ու գտնել նրան։

Եկավ ձմեռը։ Հնդկացիների ավանը հավաքվեց, որ տեղափոխվեր մեկ այլ վայր։ Սպիտակ ժանիքը այդ օրը թաքնվեց անտառում և չգնաց նրանց հետևից։ Գորշ Ջրշունը շատ երկար կանչեց ու սպասեց նրան, բայց նա այդպես էլ դուրս չեկավ իր թաքստոցից։ Գիշերն իջավ, սաստիկ ցուրտ էր ու փչում էր ուժեղ քամի։ Բացի այդ, զգացնել էր տալիս քաղցը։ Ծառերի ճյուղերը շարժվում էին քամուց, և ամեն անգամ նրան թվում էր, որ այդտեղ թշնամի է թաքնված։ Առավոտյան նա վազեց գետի ափի երկայնքով։ Նա գիտեր, որ հնդկացիները պետք է անցնեին այդ գետի ափով։ Նա վազեց ամբողջ օր, առանց հանգստի ու արդեն գրեթե ուժասպառ էր, երբ զգաց կրակի հոտը ու տեսավ լույսը կրակի և շարժվեց այդ կողմ։ Մոտենալով ավանին՝ Սպիտակ Ժանիքը նկատեց Գորշ Ջրշունին, որ կրակի մոտ նստած միս էր ուտում։ Գայլը վախենում էր սպասվող պատժից։ Սողալով մոտեցավ տիրոջը, դունչը դրեց մարդու ոտքի վրա։ Գորշ Ջրշունը, սակայն, չբարկացավ նրա վրա, այլ հրամայեց կերակրել ու տաքացնել։

ՄԻ քանի օր անց Սպիտակ Ժանիքը անտառում հանկարծ լսում է երեխաների ձայներ և տեսնում է, ինչպես երկու տղա նեղացնում են երրորդին։ Այդ երեխան Գորշ Ջրշունի տղան է լինում։ Սպիտակ Ժանիքը հարձակվում է նրանց վրա, վախեցնում, և նրանք թողնում ու հեռանում են։ Երեկոյան այդ արարքի համար Սպիտակ Ժանիքը պարգևատրվում է առատ ուտելիքով։

11.04

Որոշ ժամանակ անց սկսվեց ոսկու տենդը, և Գորշ Ջրշունը տեղափոխվեց Յուքոն գետի ափ, որտեղ ապրում էին ոչ միայն հնդկացիներ, այլև՝ սպիտակ աստվածներ։ Ամեն անգամ մի նոր նավ էր մոտենում ափին, որտեղից իջնում էին սպիտակ մարդիկ՝ իրենց շներով, ու Սպիտակ Ժանիքն անըդհատ կռվի էր բռնվում նրանց հետ։ Մի անգամ էլ այդ շներից մեկին խեղդել է։ Յուքոնի ափին ապրում և աշխատում էր Սիրուն Սմիթ անունով մի մարդ, որն իրականում շատ տգեղ էր։ Նա այդտեղի խոհարարն էր, նաև մաքրություն էր անում։ Սիրուն Սմիթը աչք էր դրել Սպիտակ Ժանիքի վրա և ամեն կերպ ուզում էր Գորշ Ջրշունից գնել նրան։ Նա դիմեց խորամանկության։ Իր պահեստում Սիրուն Սմիթն ուներ մեծ քանակով վիսկի, որը նա սկսեց վաճառել Գորշ Ջրշունին։ Վերջինս մեծ կախվածության մեջ էր ընկել այդ խմիչքից։ Վերջապես Գորշ Ջրշունը ծախսել էր իր ամբողջ ունեցվածքը և ստիպված է եղել վիսկիի դիմաց Սիրուն Սմիթին տալ Սպիտակ Ժանիքին։ Շունը ոչ մի կերպ չէր ուզում հնազանդվել նոր տիրոջը և մոտ չէր գնում նրան։ Սիրուն Սմիթը քարշ տալով տարել էր շանը իր տուն, բայց գիշերը Սպիտակ Ժանիքը, կռծելով փոկը, փախել էր ու վերադարձել Գորշ Ջրշունի մոտ։ Առավոտյան, շանը քարշ տալով, վերադարձրել են Սիրուն Սմիթին։ Երկրորդ անգամ Սպիտակ Ժանիքը նույնպեխ փախչել և վերադարձել էր նախկին տիրոջ մոտ, հույսով, որ այս անգամ իր տերը՝ Գորշ Ջրշունն իրեն չի դավաճանի։ Բայց Սիրուն Սմիթը գալիս էր, դաժանաբար ծեծում շանը և, քարշ տալով տանում ամրոցի մոտ, որտեղ նա աշխատում էր։ Երրորդ անգամ Սիրուն Սմիթը կապում է Սպիտակ Ժանիքին շղթայով։ Շանն էլ չի հաջողվում պոկվել և վերադառնալ նախկին տիրոջ մոտ։ Իսկ այդ ընթացքում, սննկացած Գորշ Ջրշունը հավաքում է իր ավանի հնդկացիներին ու մեկնում այդտեղից։

18․04

Անցնում են օրեր, շաբաթներ։ Սիրուն Սմիթի մոտ Սպիտակ Ժանիքը օրեցօր գազազում ու չարանում էր։ Նոր տերն ամեն օր նրան ծաղրում էր, դաժան ծեծում, ինչն էլ նրան ավելի ու ավելի էր գազազեցնում։ Շուտով Սիրուն Սմիթն սկսում է կազմակերպել շնամարտեր։ Սպիտակ Ժանիքը մարտի էր բռնվում տարբե տեսակի շների հետ, որոնք Յուքոնի ափ էին գալիս իրենց տերերի հետ։ Եվ միշտ հաղթում էր։ Սիրուն Սմիթն այդպիսով գումար էր աշխատում։ Սպիտակ Ժանիքը նույնիսկ լուսանի հետ է մարտի բռնվել և հաղթել։ Մի անգամ էլ Սիրուն Սմիթը մարտ է կազմակերպում Սպիտակ Ժանիքի ու մի աժդահա, 5 ֆունտանոց բուլդոգի հետ։ Դա շատ ծանր մարտ է լինում։ Սպիտակ Ժանիքն անընդհատ փորձում էր բռնել բուլդոգի վզից, բայց չէր ստացվում։ Սպիտակ Ժանիքը ոստյուն կատարեց բուլդոգի ուղղությամբ ու վրիպեց, ընկավ շան կողքը։ Այդ ժամանակ բուլդոգը ատամներով խրվեց Սպիտակ Ժանիքի կոկորդին։ Երկար ժամանակ երկու շուն այդպես կպած էին իրար, Սպիտակ Ժանիքը թափ էր տալիս մարմինը, որ բուլդոգը պոկվի իրենից, բայց ապարդյուն։
Այդ պահին հավաքված ամբոխին է մոտենում մի տղամարդ՝ Սքոթը, և հրելով նրանց, հրամայում է անջատել շներին։ Մի կերպ բուլդոգին պոկում են Սպիտակ Ժանիքի վզից։ Սպիտակ Ժանիքն անշարժ մնում է պառկած։ Սիրուն Սմիթը բարկանում է այդ տղամարդու վրա։ Բայց Սքոթը շատ կոշտ ընդդիմանում է նրան, վճարում 150 դոլար և իր հետ է տանում Սպիտակ Ժանիքին։
Սքոթն ու իր ընկեր Մեթը տևական ժամանակ փորձում են ընտելացնել Սպիտակ Ժանիքին, բայց ոչ մի կերպ չի հաջողվում։ Սպիտակ Ժանիքը նրանց մեջ թշնամի էր տեսնում և ամեն անգամ կծում իրեն շոյող ձեռքը։ Մի քանի անգամ նրանք նույնիսկ հրացանը վերցնում և ուզում էին խփել շանը, բայց մեկը մյուսին հետ էր պահում այդ մտքից։

25.04

Այնուամենայնիվ Սքոտին հաջողվում է ընտելացնել Սպիտակ Ժանիքին։ Շունն այն աստիճան է մտերմանում և հավատարիմ դառնում Սքոտին, որ երբ մի անգամ տերը թողնում ու գնում է, նա կարոտից հիվանդանում է։ Մեթը ստիպված է լինում նամակ գրել Սքոտին և պատմել, որ Սպիտակ Ժանիքը ոչինչ չի ուտում, չի քնում, ու շատ նիհարել է։ Մի քանի օր անց Սքոտը վերադառնում է, և Սպիտակ Ժանիքը նորից դառնում է առաջվանը։ Բայց որոշ ժամանակ անց Սքոտը կրկին ստիպված է լինում մեկնել։ Սպիտակ Ժանիքը տեսնում է ճամպրուկները և հասկանում դա։ Մեթի հետ նրանք գնում են Սքոտին ճանապարհելու դեպի Կալիֆորնիա, որ նա գնում էր նավով։ Բայց հենց նավը շարժվում է, Սպիտակ Ժանիքը թռչում է նավի տախտակամածին։ Սքոտը ստիպված է լինում տանել շանը իր հետ Հարավ, որին Սպիտակ Ժանիքը ծանոթ չէր։ Երբ հասնում են Սքոտի կալվածքին, նրանց դիմաց դուրս է գալիս մեծ գամփռ՝ Կոլլի անունով, ու ամեն կերպ փորձում է թույլ չտալ, որ Սպիտակ Ժանիքը մտնի այդ տարածք։ Սակայն Սպիտակ Ժանիքին հաջողվում է նրան շրջանցել։ Այդպես Սպիտակ Ժանիքը հայտնվում է Հարավում՝ նոր միջավայրում, նոր տանը, որտեղ բնակվում են Սքոտի կինը, երեխաները, քույրերը և ծնողները։ Սկզբից նրանք շատ զգուշավոր են լինում, բայց հետո սովորում են Սպիտակ Ժանիքին, նա էլ՝ նրանց։

Անցնում են օրեր, ամիսներ։ Մի օր էլ թերթերը հայտնում են, որ բանտից փախել է մի հանցագործ՝ այլանդակ, անմարդկային, գազան։ Վերջին երեք տարին նա անցկացրել էր երկաթե մենախցում։ Նրան դատապարտել էր Սքոտի հայրը, ով դատավոր էր։ Դատապարտել էր ոստիկանների աղավաղված ու կեղծված փաստերի հիման վրա։ Վճիռը հրապարակելոից հետո նա խոստացել է վրեժ լուծել դատավորից։ Այդ կալանավորին՝ Ջիմ Հոլին հաջողվում է փախչել բանտից։ Նրա համար նույնիսկ փրկագին են նշանակում, բայց ոչ ոքի չի հաջողվում գտնել նրան։ Սքոտի ընտանիքի կանայք շատ են անհանգստանում և ամեն օր սարսափի մեջ են լինում։ Սքոտի կինը գաղտնի ամեն գիշեր Սպիտակ Ժանիքին բերում էր տան նախասրահում պահում, իսկ առավոտ շուտ նորից հանում բակ։

Մի գիշեր Սպիտակ Ժանիքը զգում է, որ տուն ինիչ-որ մեկը մտել է և գաղտագողի առաջ է գնում։ Առանց ձայն հանելու, առանց որևէ մռնչոցի նա հարձակվում է անծանոթի վրա, մխրճում իր ատամները նրա վզի մեջ և տապալում նրան գետնին։ Այդ աղմուկից արթնանում են տան տերերը։ Ջիմ Հոլի մոտ լինում է ատրճանակ, որից արձակած երեք գնդակները կպչում են շանը։ Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը դրա վերջը տալիս է։ Բայց շունն էլ է վնասվում, նրա փրկության հավանականությունը շատ փոքր է գնահատում վիրաբույժը։ Շան կողոսկրերը կոտրվել էին, մի ոսկորը մտել էր թոքի մեջ, իսկ երեք գնդակները ծակել ու դուրս են եկել։ Սպիտակ Ժանիքը ամիսներով մնում է վիրակապերի ու գիպսի մեջ։ Այդ ընթացքում լույս աշխարհ են գալիս Սպիտակ Ժանիքի և Կոլլիի ձագերը։

Գիրքը ավարտեցի, և իմ կարծիքով գիրքը շատ հետաքրքիր էր։ Սպիտակ Ժանիքը իրականում շատ հավատարիմ էր չնայած, որ գայլ էր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s